Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն արձանագրում է, որ RT-ի հրապարակումն ինքնին հայտագրում նկարագրված քարոզչության լավ օրինակ է՝ հերթական պարզունակ ապատեղեկատվություն․ Radar Armenia

Հուլիս 05,2025 21:27

Radar Armenia – Երեկ Radar Armenia-ն հրապարակել էր ՀՀ ԱԳՆ-ին ուղղված մեր հարցումն ու ստացված պատասխանը, որում ներկայացված էր ՌԴ ԱԳՆ-ին հղված հայտագրի բովանդակությունը։

Ժամեր անց ռուսական RT լրատվամիջոցը հրապարակում արեց՝ պնդելով, թե իրենց տեղեկություններով Հայաստանի ԱԳՆ-ն հայտագրում իբրև թե «ոչ բարեկամական» է որակել, օրինակ՝ Ռուսաստանի փոխվարչապետի և նախագահի խոսնակի հայտարարությունները։

Այս առնչությամբ Radar Armenia-ն հարցմամբ դիմել է ԱԳՆ։

Պատասխանում նախարարությունից նշել են, որ երեկ ԱԳՆ կողմից տրամադրվել էր հայտագրի ամբողջական բովանդակությունը՝ ներառյալ այն հայտարարությունների նկարագրությունն ու մեջբերումները, որոնք համարվել են ոչ բարեկամական։ ԱԳՆ-ից շեշտել են՝ այդ շրջանակից դուրս այլ վերաբերելի ձևակերպումներ կամ մեջբերումներ հայտագրում չկան։

Միաժամանակ ԱԳՆ-ը արձանագրում է, որ RT-ի հրապարակումն ինքնին հայտագրում նկարագրված քարոզչության լավ օրինակ է՝ հերթական պարզունակ ապատեղեկատվություն և մանիպուլյացիա։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031