Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ արգելվել է․ Տիգրան Աբրահամյան

Հուլիս 05,2025 21:34

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Պարզվում է` փորձագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ արգելվել է:

Թեև Իգիթյանը ՌԴ քաղաքացի է, սակայն 2009 թվականից մշտական բնակություն էր հաստատել իր հայրենիքում` Հայաստանում:
Սահմանապահները նրա մուտքն արգելելու հետ կապված որևէ հիմնավորում չեն ներկայացրել, սակայն վստահ եմ, որ դրա հիմքում քաղաքական դրդապատճառներն են` հաշվի առնելով Կարենի հրապարակային դիրքորոշումներն ու իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ մինչև այս պահն իշխանությունը նման ձևով է վարվել աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի նկատմամբ և արգելել այն մարդկանց մուտքը Հայաստան, որոնց տեսակետները տարբերվում են իշխանության դիրքորոշումներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031