Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ձեր գլուխը կկռացնենք եւ կխցկենք զնդանը՝ որպես ահաբեկիչ»․ Հակոբ Արշակյանը՝ Արթուր Սարգսյանին

Հուլիս 08,2025 11:36

ԱԺ արտահերթ նիստում շարունակում է քննարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու միջնորդությունը։ 

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձավ Արթուր Սարգսյանի ելույթին։ «Չպատասխանեց պատգամավորների հարցերին, փոխարենը տարբեր տեսակի արտահայտություններ է անում՝ մենք տղամարդ ենք, սա մեր ճշմարտությունն է, ինչ-որ ներդրումներ է հնչեցնում, հայացքը չի փախցնում, գլուխը բարձր է քայլում եւ այլն։ Ես ուզում եմ հարցնել՝ օրը սկսվում է հեռահար զենքով առյուծ սպանելուց եւ դրա վրա հեծնելո՞ւց։ Եթե դուք այդպիսի տղամարդ եք, ապա մենք չենք հարգում ձեր այդ տղամարդկությունը։ Եթե ձեր տղամարդկությունը մարտի մեկին փողոցում քաղաքացիներ սպանելով է որոշվում, ապա մենք չենք հարգում այդ ձեր տղամարդկությունը։ Եթե դուք կարողանում եք ձեր գլուխը բարձր պտտվել քաղաքում՝ լինելով ահաբեկիչ, ապա մենք ձեր գլուխը կկռացնենք եւ կխցկենք զնդանը՝ որպես ահաբեկիչ։ Եվ մենք չենք հարգում ձեր այդ գլուխը, որն այդքան բարձր պահած եք դուք պտտվում »,- ասաց նա։

Արշակյանն ասաց, որ իրենց մեղադրում են զիջելու ու կռանալու մեջ։ «Ես ուզում եմ ասել, որ մենք կռվել ենք, կռիվ ենք տվել, ուղիղ նայել ենք ճշմարտության աչքերի մեջ, նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր քաղաքական ուժի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ախռաննիկները մարդ էին սպանում զուգարանում։ Մենք այդ ժամանակ կանգնած էինք հրապարակներում։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր եկել են այստեղ եւ կպարտադրեն օրինական իշխանություն բոլորին, այդ թվում՝ առյուծին հեծնողներին, նրանց որդիներին, նրանց խմբակցությանը, նույն Արթուր Սարգսյանին եւ մնացածին, ովքեր հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածք ունեն եւ թալանել են, կեղեքել են մեր ժողովրդին, ովքեր բանակի հաշվին հարստացել են։ Եվ ձեզ ոչինչ չի փրկի այդ դատաստանից»,- նշեց Արշակյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031