Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է

Հուլիս 08,2025 19:01

Այսօր քննչական կոմիտե էր ներկայացել նաեւ անձեռնմխելիությունից զրկված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

-Հաշվի առնելով, որ 18 ժամվա ընթացքում մեղադրանք պետք է առաջադրվի, դրա համար ներկայացել եմ,- լրագրողներին ասաց Օհանյանը        պարզաբանելով, որ այսօր միայն հարցաքննվել է:

Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ պարոն Օհանյանը չկարողացավ հայտնել, թե քրեական գործով իրեն վերագրվող որ դրվագների հետ համաձայն չէ: Միայն ասաց, որ շատ ՔՊ-ականներ արդեն իսկ տարբեր դրվագներ բացահայտել են. «Էլ չեմ ասում, որ ելնելով իմ առողջական վիճակից՝ իրենք այս ամենը պետք է հետաձգեին: Բայց մեկնաբանել են, թե առողջական խնդիրներ չունեմ: Բայց վերջին մեկուկես ամսվա ընթացքում մեկ անգամ նախաինսուլտային վիճակ է եղել մոտս ու պրոթեզի եւ ողնաշարի վերականգնողական գործընթացի հետ կապված խնդիրներ: Դրանով եմ զբաղված եղել: Որեւէ առիթ չեմ տվել այս տարիների ընթացքում, որ ինչ-որ փաստաթղթով ու իմ առողջական վիճակով թաքնված լինեմ»:

Լրագրողներից մեկը պարոն Օհանյանին հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ կատարած հայտարարությունը, թե ձեր տեղը «ԱԱԾ պադվալներն» են, ապա հարցրեց՝ հիմա իրավապահները Փաշինյանի այս հայտարարությո՞ւն են կյանքի կոչում: Ի պատասխան Օհանյանն ասաց. «Ակնհայտ է, որ այսօր ոչ միայն իմ, այլեւ ՀՀ-ում որոշ արժեքների ու անհատների նկատմամբ հետապնդում է իրականացվում: Ես քաղաքական գնահատական չէի տա, եթե այս գործընթացը, որի շրջանակներում ցուցմունք եմ տվել 2018-ին, հենց այդ ժամանակ էլ որոշում էր ընդունվել: Ես քաղաքական չէի համարի, եթե այս գործընթացի հետ կապ չունենար մեր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Հետապնդումների շարքը շարունակական է»:

Անդրադառնալով «հեղաշրջման պլանին»՝ պարոն Օհանյանը շարունակեց. «Եթե ինչ-որ բան պլանավորվել է, բացահայտել է ԱԱԾ-ն ինչու է դրա մասին խոսում ինչ-որ civic կայք, ու կոնտեքստից կտրված խոսակցություններ: Կապրենք, կտեսնենք եղե՞լ է ահաբեկչություն, թե՞ չի եղել:Ի վերջո, կա անմեղության կանխավարկած»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031