Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը զարմացել է, որ ՔՊ-ական պատգամավորները ոչ թե կասկածում են, այլ պնդում են՝ «սա ահաբեկիչ է»

Հուլիս 09,2025 12:08

Երեւանի քրեական ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քննվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։ Դատավորը Արտակ Կարապետյանն է, որը քննել է նաեւ գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իրականում գործը ջուր է, ուղղակի ցանկացան գոհացնել Նիկոլ Փաշինյանին։

«Ճնշումներն ավելանում են թե՛ դատական, թե՛ նախաքննական մարմինների վրա։ Խուսափելու, խոչընդոտելու հարց չկա։ Փաստ չկա, որ որեւէ մեկի վրա ճնշում է գործադրել։ Արթուր Սարգսյանը ներկայացել է քննչական մարմիններին։ Դրանից առաջ երկրից բացակայել է, բայց եկել է։ Եթե մարդը ուզենար՝ Հայաստան չէր վերադառնա։ Այսինքն` այս ամեն ինչը հիմնազուրկ է»,-ասաց Դանիելյանը։

Պատգամավորը զարմացել է, որ ՔՊ-ական պատգամավորները ոչ թե կասկածում են, այլ պնդում են՝ «սա ահաբեկիչ է, բարերարը ահաբեկիչ է»։

Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանի կեցավայրի վարձավճարը տալուն, Գառնիկ Դանիելյանն ասաց․«Ես շատերին եմ օգնում, բայց ես ոչ ցուցակ հրապարակող եմ, ոչ էլ անուն ազգանուններ տվող եմ։ Եթե այս թիրախավորումը չլիներ, սրա մասին ես չէի խոսա»:

Մանրամասները տեսանյութում։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Ազգային ժողովը համաձայնություն էր տվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ու կալանավորելու՝ գլխավոր դատախազի միջնորդություններին:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031