Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծագույն պատիվ է «Ֆեստիվառի» անցկացումը պլանավորել Անկախության տոնին. Ժաննա Անդրեասյան

Հուլիս 09,2025 14:46

«Երբ 3 տարի առաջ մեկնարկում էինք զբոսաշրջային-երաժշտական «Ֆեստիվառ» փառատոնը, մտածում էինք՝ արդյոք կունենա՞ շարունակություն: Այսօր խոսում ենք երրորդ անգամ անցկացնելու մասին, եւ այս տարիները ցույց են տվել, որ փառատոնը շատ սպասված է: Փառատոնի անցկացումը ցույց տվեց նաեւ ոլորտում գործող մեր տարբեր կառույցներին ու կազմակերպություններին,որ մարզերում մշակութային կյանքի աշխուժացման շատ մեծ ներուժ կա»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյան

Նրա ձեւակերպմամբ, այս տարվա «Ֆեստիվառն» իր մեջ նորություններ է պարունակելու. «Ֆեստիվառը» կմեկնարկի օգոստոսի 23-ից, այնուհետեւ կլինի սեպտեմբերի 13-ին: Կարծում եմ, որ մեծագույն պատիվ է «Ֆեստիվառը» անցկացումը պլանավորել մեր երկրի կարեւորագույն տոներից Անկախության տոնին: Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան սեպտեմբերի 21-ը վայելել «Ֆեստիվառի» ներկայությամբ, որը վկայությունն է այն բանի, որ «Ֆեստիվառը» դարձել է ճանաչված, ճանաչելի եւ սպասված անուն»:

Նախարարն ասաց, որ «Ֆեստիվառի» համերգը լրացուցիչ միջավայր կապահովի Անկախության տոնը նշելիս: Հավելեց, որ օգոստոսի 23-ին փառատոնը կկայանա Արարատի մարզում, սեպտեմբերի 13-ին՝ Կոտայքի մարզում, սեպտեմբերի 21-ին էլ՝ Արմավիրի մարզում:

Հովհաննես Մովսիսյան

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հավելեց, որ օգոստոսի 23-ին Արտաշատի կենտրոնական հրապարակում տեղի կունենա Սարոյի համերգը՝ «Կարեն-Սեւակ» բենդի ընկերակցությամբ: Դա կլինի հիմնական մեծ միջոցառումը: Բացի համերգից կկայանա տեղական ապրանքների ցուցահանդես- վաճառք:

Սեպտեմբերի 13-ին Հրազդան քաղաքում կկայանա Հարութ Փամբուխչյանի մենահամերգը, իսկ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը Արմավիրի կենտրոնական հրապարակում կկայանա մեծ համերգ. Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ելույթ կունենան տարբեր արտիստներ:

Նա նշեց, որ 3 քաղաքներում էլ միջոցառումները կսկսվեն ժամը 12-ից, նաեւ կլինեն զբոսաշրջային մեքենաներ, որոնք մարդկանց կտեղափոխեն տեսարժան վայրեր:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031