Երեւանի քրեական ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի որոշմամբ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց։ Կալանավորման օրը հաշվում է հուլիսի 8-ից, սահմանափակվել է նաեւ տեսակցությունները։
«Որոշումը բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան։ Ակնկալում ենք, որ վերաքննիչը արդարադատություն կիրականացնի ու մեր բողոքը կբավարարվի»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արթուր Սարգսյանի պաշտպան Սմբատ Մինասյանը։ Դատարանը գտել է, որ Սարգսյանը մնալով ազատության մեզ կխոչընդոտի քննությանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Ազգային ժողովը համաձայնություն էր տվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ու կալանավորելու՝ գլխավոր դատախազի միջնորդություններին
Ի դեպ, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումը նույնպես դատավոր Արտակ Կարապետյանն է կայացրել։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ