Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ եթե խրամատը քո օրոք է փորվել, դրա որակի պատասխանատուն նախկինն է, որովհետև նախկին է. «ՉԻ»

Հուլիս 10,2025 09:30

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր խրամատում վազող զինվորի և երկու առանձնատան լուսանկար և գրել. «Գիտեք ինչու՞ պարտվեցինք պատերազմում։ Որովհետև, օրինակ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ըստ մամուլի հրապարակումների ունի այսպիսի առանձնատներ, իսկ մեր խրամատները ունեին այսպիսի տեսք՝ իր ՊՆ եղած ժամանակ»:

Media.am-ը պարզել է, որ խրամատում վազող զինվորի լուսանկարն արվել է 2020 թվականին՝ գործող իշխանության օրոք։ Դա նախարարությունում Սեյրան Օհանյանի պաշտոնավարելուց մոտ չորսը տարի անց էր։

«ՉԻ». Գևորգ Պապոյանը երևի զգացել էր, որ մի լավ ազգափրկիչ գրառում անելու ժամանակն է։ Ու մտածեց՝ էկոնոմիկայով ժողովրդին չես հուզի, բայց եթե մի հատ խրամատ ու մի հատ վիլլա դնես իրար կողքի՝ համեմես Սեյրան Օհանյանով, ֆեյսբուքը կտաքանա։

Բայց վիլլայի փոխարեն սիլլա է ստացվել, ինքն իր երեսին:

…Սա, փաստացի, դարձել է նոր իշխանական օրենք՝ «Պատմական հեռավորությունը չի ազատում պատասխանատվությունից»։ Անգամ եթե խրամատը քո օրոք է փորվել, դրա որակի պատասխանատուն նախկինն է, որովհետև նախկին է։ Իսկ երբ ասում են՝ «բա էդ 4 տարին ի՞նչ էիք անում», պատասխանը պարզ է. «նկարներ էինք փնտրում՝ Սեյրանին կապելու ամեն ինչի հետ»։

Մի խոսքով «մենք պարտվեցինք, որովհետև Սեյրանն առանձնատուն ուներ», բայց ոչ մի բառ՝ թե 2020-ի խրամատը ով էր կառավարում։ Որովհետև մեղավոր փնտրելն ավելի հեշտ է, քան խրամատ փորելը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031