«Մարտադաշտում արյուն թափելով և կորուստներ կրելով՝ մենք հասանք փառահեղ հաղթանակի և այն ամրապնդեցինք աշխարհի ամենահեղինակավոր վայրում՝ Ամերիկայի Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ»,- ինչպես հայտնում է APA-ն, Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այսպիսով, լուծվել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը, որը մեր գլխավոր նպատակն է եղել 30 տարի, և ամբողջ աշխարհի կողմից դրա ճանաչմանը հասնելու հարցը», – նշել է Ալիևը:


















































