«Միացյալ Նահանգները համաշխարհային ռեկորդ է սահմանել երկրում կատարված ներդրումների քանակով, և դա տրիլիոնավոր դոլարներով ավելի է, քան երկրորդ տեղում գտնվող Չինաստանը», – Truth սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Սա բացառապես սակագների և այն փաստի շնորհիվ է, որ եթե դուք ձեր արտադրանքը արտադրում եք ԱՄՆ-ում, սակագներ չկան։
Հետևաբար, մեր երկրում գործարաններ և բիզնեսներ են կառուցվում՝ աննախադեպ մակարդակով։ Շնորհավորում եմ ԱՄՆ-ին այս անհավանական նվաճման կապակցությամբ» , – նշել է Թրամփը:


















































