Այսօր վաղ առավոտյան ԱԱԾ ծառայողները մտել են նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի տուն՝ դատարանի որոշմամբ:
-Որդուս փաստացի բնակության վայրը՝ տունը խուզարկելու: Արդեն տեղեկացանք, որ առավոտից մեր երիտասարդների տները խուզարկում են: Ցանկանում էին առգրավել հեռախոսս, բացատրեցի՝ Ազգային ժողովի պատգամավորի անձնական իր է, իրավունք չունեն: Դատարանի որոշման մեջ էլ չկար դրա մասին հիշատակում, միայն որդուս՝ Տարոնի հեռախոսի մասին էր:
Խուզարկությունն ավարտվեց, տարան «Երկիր Մեդիայի» կասետներից, որի վրա իրենք էլ կարդացին, որ գրված էր կնունք, համակարգիչներից մեկը տարան, Տարոնի հեռախոսը: Զննություն արեցին հեռախոսս, վերջին պահին հետաքրքրեց մի անուն, որը հիմա քաղաքական իշխանական շրջանակներով փորձում են թիրախավորել:
Առանց տեսախցիկների հրավիրեցին բալկոն զրուցելու, փորձեցին բռնի ուժով վերցնել: Մի քիչ էլ ձեռքս վնասվեց: Փորձեցի թույլ չտալ, ուղղակի շատ էին: Հեռախոսս առգրավվեցին:
Կարդացեք նաև
Վերջին պահին էլ հայտարարեցին, որ Տարոնը ձերբակալված է: Գիտեմ՝ մեր ընկերներից, երիտասարդներից շատերին ձերբակալել են: Հերթական քաղաքական պատվերն է, հերթական քաղաքական հետապնդումն է,- պատմեց Գեղամ Մանուկյանը:
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է. «Ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են Տարոն Մանուկյանին, այլև այս պահին արգելում են նրան տեսակցել: Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։
Օբյեկտիվ հարց է առաջանում՝ եթե ենթադրյալ քրեական հետապնդումը վերաբերում է Տարոն Մանուկյանին, ապա ինչու է առգրավվել պատգամավոր Գեղամ Մանուկյանի բջջային հեռախոսը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ