Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Մի զավեշտալի դեպքով փորձելու են մեկուսացնել մի շարք դաշնակցականների, շոու անել. փաստաբան

Հուլիս 10,2025 11:17

-Ներողություն, փաստաբան է, կբացե՞ք մի վայրկյան,- փաստաբան Սերգեյ Հարությունյանն այսպես երկար  թակեց Քննչական կոմիտեի շենքի դուռը. չկար արձագանք: Սերգեյ Հարությունյանն այսօր վաղ առավոտյան ձերբակալված դաշնակցական Վահագն Մատինյանի պաշտպանն է, ցանկանում էր դիմում հանձնել:

-Ողջամիտ չի էլի, գոնե բացեն, պատճառաբանություն տան,- շարունակեց փաստաբանը: Իրավունք կա անմիջապես տեսակցելու պաշտպանյալիս ու իրենց կողմից պարտականություն կա այդ ամենն անմիջապես կազմակերպելու: Ցավոք սրտի, տեսնում ենք ՝ ինչ է կատարվում, առաջին դեպքը չէ, երեկ էլ ենք տեսել նման իրավիճակ ու գնալով արդեն էդ ժամերը երկարացնում են: Եթե նախկինում 5-10 րոպե կարող էին խոչընդոտել, հիմա շատ ավելի երկար է տեւում,- շարունակեց փաստաբանը:

Նա նկատեց, որ ամեն օր բախվում են մի իրավիճակի, երբ արդեն գործ չունենք իրավունքի ու իրավաբանության հետ. «Չգիտենք՝ վաղը ինչ ապօրինություններ կլինեն, ինչի ականատես կլինենք ներկայիս վարչախմբի կողմից ու իրավապահ համակարգն էլ դարձել է գործիք այս ամենն իրագործելու առումով: Մի զավեշտալի դեպք վերցրել են որպես հիմք ու այդ դեպքն օգտագործելով՝ այժմ փորձելու են մի շարք դաշնակցականների մեկուսացնել, հերթական շոուն անել: Կապ ստեղծել տարբեր ուժերի կամ գործողությունների հետ, այն է, ինչ կատարվում է վերջին շաբաթներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031