Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից։ Ինչո՞ւ է այն ներկայացվում որպես «ապացույց»՝ Դաշնակցության պատմական սիմվոլիկայի հետ միասին՝ թուր, բահ և գրիչ. Արմեն Հովասափյան

Հուլիս 10,2025 13:44

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցըմփ։ Բացահայտվեց դարի «սենսացիան». քննչականը ներկայացրեց «անհերքելի ապացույցներ», ըստ որոնց՝ «ահաբեկչության իրական դետալներից» մեկը եղել է… շապիկ՝ «Մահ կամ ազատություն» գրությամբ։

Վերջին շրջանում «կրթվելու» մասին, հատկապես իշխանական պրոպագանդան շնչակտուր քարոզում ու գովերգում է։ Թույլ տվեք փորձեմ՝ կրթել ազգին «կրթողներին»։

Ուրեմն սկսենք սկզբից։ Այդ կարգախոսի իրական «մեղավորներին» սխալ տեղ եք փնտրում, որովհետև այն ստեղծվել է ՀՅԴ-ի հետ միասին՝ 1890 թվականին Թիֆլիսում, ավելի կոնկրետ՝ 1892-ին՝ Դաշնակցության առաջին ընդհանուր ժողովի ժամանակ՝ հիմնադիր հայրերի կողմից (հեղինակներից էլ որ մեկն ասես կարող էր լինել՝ կամ Ռոստոմը, կամ Զավարյանը, կամ էլ չէ՝ Միքայելյանը։

Ու հիմա ամենակարևորը. «Մահ կամ ազատություն» կարգախոսը վերաբերում էր բացառապես Օսմանյան Թուրքիայի կառավարության դեմ պայքարին՝ Աբդուլ Համիդի ռեպրեսիաների և ցեղասպան քաղաքականության դեմ։ Այն ձևավորված էր որպես զանգ հնչեցնող ազդակ՝ արթնացնել հանրությանը, որ թուրքական պետությունը մորթում է սեփական քաղաքացիներին։ Ավելի ուշ այն էլ ավելի ամրապնդվեց երիտթուրքերի բռնապետության շրջանում։ Այսինքն՝ տվյալ կարգախոսն ուղղված էր թուրքական պետության՝ Համիդի և երիտթուրքերի դեմ։

Հիմա տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից։ Ինչո՞ւ է այն ներկայացվում որպես «ապացույց»՝ Դաշնակցության պատմական սիմվոլիկայի հետ միասին՝ թուր, բահ և գրիչ։ Միգուցե՞ Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի՝ առանց երկրորդ խոսքի։ Որովհետև՝ ինչ թեմայի մասին էլ հոխորտում են Էրդողանն ու Ալիևը՝ Հայ Առաքելական եկեղեցի, Դաշնակցություն, ռևանշիստներ թե սեպարատիստներ, Նիկոլը նույն պահին անցնում է կոնկրետ գործողությունների։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031