Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեգնանքով կասեի, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից». Ռիչարդ Կիրակոսյան. «Ազգ»

Հուլիս 11,2025 10:08

Հուլիսի 10-ին «Եվրոնյուզի» գերմանական ծառայությունն անդրադարձել էր Աբու Դաբիում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը: «Խաղաղության համաձայնագիր. Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպում են՝ առանց Ռուսաստանի» վերնագրյալ ծավալուն հոդվածում սույն լրատվամիջոցը ներկայացնում է Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքը «Սա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է՝ գրեթե չորս տասնամյակ տեւած հակամարտությունից հետո, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց ի վեր: Այս հանդիպման արդյունքը կձեւավորի Հարավային Կովկասի ապագան, ոչ միայն երկու առաջնորդների միջեւ ձեռք բերված համաձայնության, այլեւ այն պատճառով, որ Ռուսաստանն առաջին անգամ է դուրս մնում Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունից: «Սա Ռուսաստանի շատ նշանակալի բացառում է», «Եվրոնյուզի» հետ զրույցում կարծիք է հայտնում «Երեւանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների անկախ մտակենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նկատել է տալիս, որ Աբու Դաբիում կայացած հանդիպումը հաջորդել է ՀՀ վարչապետի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ նմանատիպ երկկողմ հանդիպմանը, որն, ըստ Կիրակոսյանի, «անակնկալ առաջընթաց է գրանցել երկու երկրների դիվանագիտական ուղիներում՝ պատերազմից հետո ստեղծված ներկա դժվարին իրավիճակում»: Կիրակոսյանը հավելում է՝ «Հեգնանքով կասեի, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից: Այժմ, երբ տարածաշրջանը «այլեւս Ռուսաստանի ազդեցության լծակը չէ», Մոսկվան անխուսափելիորեն կփնտրի Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահպանելու այլ միջոց»: Կիրակոսյանը մատնանշում է Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու ՌԴ-ի փորձերի մասին:

Կիրակոսյանի խոսքով՝ Հայաստանը այժմ ենթարկվում է նաեւ երկու տարբեր ռուսական ապատեղեկատվական արշավների: Առաջինը Գյումրիում ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին հաղորդագրություններն են: Ըստ Կիրակոսյանի՝ այս արշավի պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանը փորձում է վախեցնել ԵՄ-ին, որը դիտորդներ է ուղարկել Հայաստան, եւ ճնշում գործադրել ՀՀ կառավարության վրա, քանի որ այն մոտենում է Եվրոպային: Երկրորդ ապատեղեկատվական արշավը, որ Կիրակոսյանը որակում է «նույնքան աբսուրդ», ներառում է ռուսական այն պնդումը, թե «ամերիկացիները կենսաբանական զենքի լաբորատորիա» են տեղակայել ՀՀ-ում: Հորիզունում փոթորիկն երեւում է, ասում է Կիրակոսյանը՝ ակնարկելով վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներին, Սամվել Կարապետյանին, 15 հոգու ձերբակալությունները: «Եվրոնյուզի» սույն գերծավալուն հրապարակման եզրափակիչ հատվածում Կիրակոսյանն ասում է՝ «Եթե Ռուսաստանը իմաստուն լինի, կփորձի առաջատար դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ հատկապես առեւտրի եւ տրանսպորտի վերականգնման գործում»:

Աբու Դաբիի հանդիպմանը հուլիսի 9-ին անդրադսրձել էր նաեւ «Բեռլիներ ցայթունգը»: Սույն լրատվամիջոցի հրապարակման մեջ մեր ընթերցողի համար նորություն չկա:

«Վարչապետի թափանցիկ մանեւրը ձգտում է լռեցնել եկեղեցու ձայնը՝ տեղահանվածներին օգնելու եւ Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների ոչնչացմանը դեմ ջանքերում»
«Դի թագեսփոստը» հուլիսի 3-ին հոդվածը վերնագրել է «Հայ եպիսկոպոսները՝ կալանավորված»: Նույն օրը Ավստրիայի կաթոլիկական kathpress-ը վերնագիր է դարձրել Ավստրիայում միջեկեղեցական խորհրդի՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես Հայ առաքելական եկեղեցու եւ վարչապետ Փաշինյանի միջեւ աճող հակադրության վերաբերյալ իրենց խորապես մտահոգված լինելը, հիշեցնելով մարդու իրավունքների, դրանց մեջ կարեւորի՝ կրոնական ազատության մասին: Խորհուրդը դիմում է միջազգային հանրությանը՝ պնդելով, որ այն պետք է «զգոն լինի, հետեւի Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ ակտիվորեն պահանջի հարգել մարդու իրավունքները, մասնավորապես՝ կրոնական ազատությունը»: Միջեկեղեցական խորհրդի տեքստում հատուկ ընդգծված է, որ ընտրված «կոպիտ բառապաշարը» հայ հասարակության մեջ խորացնում է պառակտումը, ինչը նույնպես մտահոգիչ է:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝  Ազգ շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031