Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ միասին գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում»

Հուլիս 11,2025 23:50

Վաղուց չէի տեսել արտասվող տղամարդու՝ թաց աչքերով, կաթկթող արցունքներով, ով անզորությունից քարացած կանգնել էր՝ չգիտեր՝ ինչ անի։ Չէի տեսել, որ կարելի է կրծքի երեխային պոկել մորից, ժամերով պահել գրկում՝ չկարողանալով նրան վերադարձնել իր մայրիկին, քանի որ մայրիկն այդ պահին գտնվում էր կալանքի տակ։

Կյանքի այս դաժան ու անմարդկային տեսարանի ականատեսը եղա շուրջ վեց ժամ։

Այդ ամենը հիշեցրեց մեկ այլ ողբերգություն՝ 1915 թվականը, ցեղասպանության տարիները…

Հիշեցի իմ տատիկին, ում ընդամենը վեց ամսական երեխայի հետ աքսորել էին Սիբիր…

Չգիտեմ՝ քանի սերունդների ցավ վերապրեցի այսօր դատարանում։

Չգիտեմ՝ ովքե՞ր են այս մարդիկ, ովքեր՞ կարող են նման անմարդկային որոշումներ կայացնել։

Հստակ է մի բան՝ այսօրվա իրականությունը շարունակում է ձևավորվել անարդարության ու խեղված իրավական համակարգի ձեռքով, որտեղ մարդը մնում է տրորված ու անպաշտպան։

Հ.Գ. Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ միասին գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում։

Առաջիկա ժամերի ընթացքում կայցելեմ նրանց՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում այնտեղ։

 

Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031