Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։
Քննարկվել են ՋՕՆ-երի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ այլ հարցեր։
Կարդացեք նաև
Նախարարը հանձնարարել է Ջրային կոմիտեի ղեկավարին ուսումնասիրություն իրականացնել ՋՕՆ-երում՝ 2020-2025 թվականների ընթացքում իրականացրած աշխատանքի մասով։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն