Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորմալ է, որ էդ մարդը ճակատի քրտինքն է սրբում, պետք չէ վարչապետի ամեն մի շարժումը խորը քաղաքագիտական վերլուծությունների արդյունք սարքել»․ Տարոն Չախոյան

Հուլիս 14,2025 15:36

«Աբու Դաբիում քննարկել են այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են խաղաղության պայմանագրին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ Նա նշեց, որ առաջիկայում կլինեն հայտարարություններ, փոքր ինչ կբացվեն փակագծեր, թե ինչ են քննարկել եւ ինչ հարցերի շուրջ կա կոնսենսուս։

Հարցին, թե հանդիպումից հետո ի՞նչ ժեստեր էր անում Նիկոլ Փաշինյանը, դա ի՞նչ էր նշանակում, Տարոն Չախոյանը պատասխանեց․ «Եկեք մի պարզ բան հասկանանք՝ «Նիկոլ Փաշինյանը մարդ է, բացի Հայաստանի Հանրապետության վարչապետը լինելուց, երբեմն կարող է նաեւ քրտնել, երբեմն կարող է քիթը քոր գալ, երբեմն կարող է ճակատը քոր գալ։ Ու նորմալ է, որ էդ մարդը ճակատի քրտինքն է սրբում կամ ընդամենը քորում է, էդքան բան։ Պետք չէ վարչապետի ամեն մի արած շարժումը խորը քաղաքագիտական վերլուծությունների արդյունք սարքել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողներից մեկը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը լավ հարաբերություններ ունի Ալիեւի եւ Էրդողանի հետ, հաճույքով գրկել էր Էրդողանի գիրքը, Չախոյանը պատասխանեց․ «Իսկ դու ի՞նչ էիք սպասում, երբ վարչապետին հանդիպման ժամանակ կամ հանդիպումից հետո նվեր են անում, պետք է հրաժարվե՞ր»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցին մասնակցող արցախցիներից մեկը դիմեց Չախոյանին․ «Մեր հայրենիքն ենք ուզում, մեր տունն ու հայրենիքը, ուրիշ բան չենք ուզում»։

«Ո՞նց եք պատկերացնում, հարգելիս, չի կարելի հայտարարել ըտենց։ Դա հարցի լուծում չի, ես էլ եմ շատ բան ուզում, ես էլ եմ ուզում՝ Հայաստանի Հանրապետությունը լիներ ծովից ծով։ Միշտ չէ, որ մեր ցանկությունները մեր հնարավորությունների հետ համընկնում են։ Եկեք իրական փաստերի հետ հաշվի նստենք»,- արձագանքեց Չախոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031