Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը խորապես նվիրված է խաղաղությանը և կայունությանը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Հուլիս 14,2025 15:53

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում անդրադառնալով Բրյուսելում իր, Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հանդիպմանը՝ նշել է.

«Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, հարգելի՛ Նիկոլ Փաշինյան։

Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։

Մեր կապերն ավելի սերտանում են, քան երբևէ, և ԵՄ-ի դիմադրողականության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ։

Եվրոպական միության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031