«Քանի որ չեն գտել ապօրինի զենք-զինամթերք՝ բացառությամբ մեկ նռնակի, ասելիք չունեն, դրա համար են այդպես ասել։ Կարծում եմ՝ դուք բոլորդ էլ ողջամիտ չեք համարում, որ մարդը օրինական զենքով կարող է գնալ որևէ ահաբեկչական գործողության, ավելին՝ որևէ տեղ ահաբեկչության թեմա չկա։ Պարզապես ցուցակում ընդգրկվել են մարդիկ, ում հետ հեռախոսակապ է եղել, կամ ովքեր նույնպես դաշնակցական են, գնացել, ձերբակալել են։ Կարող է այլ յոթ հոգանոց ցուցակ կա, սպասում են հարևան երկրում մի միջոցառում լինի, հարմար պահի էդ ցուցակով գնան։ Բայց ողջամիտ չի, որ անձը որսորդական երկփողանի զենքով գնա ահաբեկչություն անելու»,-հիշեցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Հանրայինի եթերում հայտարարել է ինչ է՝ օրինական զենքերով մարդ չեն կարող սպանե՞լ, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Following the release of ARF Youth members, lawyers held a press conference to present details of the case at the ARF ‘Simon Vratsyan’ Center in Yerevan, Armenia
Տարոն Մանուկյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանն էլ վրդովվեց․ «Ինչո՞ւ մեղադրանք չեք առաջադրում ոստիկանությանը՝ սկսած նախարարից, մինչև շարքային տեսուչ, հենց նույն Ազատազենը, որ դասընթացներ է կազմակերպում, «Նվագախմբի տղաները» ֆիլմում ասում էր՝ «ՀՀ-ում մոլեգնում էր դաշնակցական տերտերը»․ հիմա ուզում են ազգաբնակչության մոտ այդ պատկերացումը ստեղծել, որ Դաշնակցությունը «բոբո է, տեռորիստ է»։
Հարցին՝ այդ ամբողջ «արսենալը» մեկ հոգու տնից են հայտնաբերե՞լ, Սերգեյ Հարությունյանը պատասխանեց․ «Արսենալ ասվածը որսորդական հասարակ զենքն է, որը ցանկացած 18 տարեկան կարող է ձեռք բերել։ Իմ պաշտպանյալի տնից օրինական զենք են առգրավել։ Եթե նա այսօր ազատության մեջ է, պարզ է, որ որևէ քրեորեն հետապնդելի արարքում իրեն չէին կասկածում։ Նույն տրամաբանությամբ կարող էին բնակարանից օրինական դանակ, կացին, սղոց գտնել։ Նռնակի պարագայում որևէ արդարացում անել չեմ կարող, բայց դա ահաբեկչության տակ չի գնում։ 40-50 անձի բնակարանում խուզարկություն է եղել, ընդամենը մեկ ապօրինի նռնակ են գտել։ Այդ տղան այդ նռնակի համար իր պատասխանը տալու է, բայց դա բերել, կապել ահաբեկչության հետ, աբսուրդ է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ