Հուլիսի 15-16-ին մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի Հայաստանի վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ այս մրցաշարի արդյունքներով է կազմավորվելու Հայաստանի մեծահասակների հավաքականը, որը կնախապատրաստվի սեպտեմբեր ամսին Զագրեբում (Խորվաթիա) կայանալիք աշխարհի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ