Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հարաբերությունները երբեք այսքան հագեցած ու այսքան վստահելի չեն եղել. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Հուլիս 14,2025 22:39

Ֆրանսիայի ազգային տոնի առիթով ընդունելություն էր կազմակերպվել  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, որին հրավիրված էին քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, դիվանագետներ եւ Ֆրանսիայի բարեկամներ:

«Հին  ռեժիմի կամայականությունների խորհրդանիշի՝ Բաստիլի գրավումով Ֆրանսիական հեղափոխությունն իր խոսքն ասաց: Այդ ժամանակից ի վեր Ֆրանսիայի ազգային տոն դարձած հուլիսի 14-ը խորհրդանշում է մեր հեղափոխությունը եւ միավորում ազատության, հավասարության  եւ եղբայրության սկզբունքների շուրջ»,-ի թիվս այլնի՝ ասաց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության  դեսպան Օլիվիե Դըկոտինյին :

Դեսպանի ձեւակերպմամբ՝ 110 տարի անց Մուսա լեռան ոգին շարունակում է ոգեշնչել հայերին եւ ֆրանսիացիներին. «Կարող ենք ասել, որ մեր հարաբերությունները երբեք այսքան հագեցած ու այսքան վստահելի չեն եղել: Դիվանագիտական մակարդակում Ֆրանսիան աջակցում է Հայաստանի կառավարության խիզախ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հասնելուն եւ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը:

Միեւնույն ժամանակ Հայաստանը հաստատվում է որպես միջազային հարաբերությունների խաչմերուկ: 2026թ այն կհյուրընկալի Կենսաբազմազանության հարցերով կողմերի համաժողովը եւ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Մենք մեր հայ ընկերների կողքին կլինենք այս կարեւոր միջոցառումների ժամանակ»:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031