– Պատմությունը մեզ ցույց է տալիս՝ ինչպես եկեղեցուն հալածողները տարբեր դատապարտությունների են ենթարկվում: Օրինակ՝ Հռոմի կայսր Ներոնը, որ քրիստոնյաներին հալածում էր, կյանքի վերջին շրջանում խելագարվեց ու չարաչար մահով մահացավ: Նաեւ տեսնում ենք՝ ինչպես Դիոկղետիանոսը, որ քրիստոնյաներին հալածում էր, այդ թվում Հռիփսիմյաց կույսերին, ինչպիսի չարաչար հիվանդությամբ է կյանքի վերջում հիվանդանում ու դրանից մահանում,- այս մասին պատմում է Տեր Վրթանես քահանա Բադալյանը:
Ըստ նրա՝ նման երեւույթները բազմաթիվ են նաեւ խորհրդային շրջանում, երբ եկեղեցականների հալածանքով, բռնաճնշումներով են զբաղվել, եկեղեցական շինություններ են քանդրել եւ դրանից հետո ծանր պատիժների են արժանացել:
-Մենք սրանով չենք փորձում վախեցնել նրանց, որոնք այսօր եկեղեցամարտությամբ են զբաղվում, ընդհակառակը՝ այս ամենը մեջբերելով՝ ուզում ենք մեր ժողովրդին ուսուցանել, որ չընկնեն այդպիսիների ազդեցության տակ,- իր պատգամն ամփոփեց Տեր Վրթանես քահանա Բադալյանը:
Կարդացեք նաև