ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետ։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Կապանում իրականացնում է պատանի երկրաբան ամառային դպրոց ճամբարը, որը կօգնի առաջիկայում ֆակուլտետը համալրել նոր ուսանողներով։
3 օր շարունակ 33 պատանի երկրաբան Սյունիքի գրեթե բոլոր համայնքներից հնարավորություն կունենա ավելի մոտ լինել մասնագիտությանն ու առավել մանրամասն ծանոթանալ նրբություններին։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ