Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանը մինչեւ Վարչապետի աշխատակազմ գալը, 2005-ից 2018 թվականներին, աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում որպես գլխավոր մասնագետ։
Արման Ղազարյանը անշարժ գույք չի հայտարարագրել։ 2021 թվականին գնել է Tesla մակնիշի մեքենա ամերիկյան Copart ավտոաճուրդից, որն արժեցել է 19 հազար 300 դոլար։ Հարկ է նշել, որ նույն 2021 թվականին Ղազարյանը 15 հազար ԱՄՆ դոլարով վաճառել է Դիլիջանում գտնվող հողամասը ինչպես նաեւ 2013 թվականին գնած Toyota մակնիշի մեքենան՝ 13 հազար ԱՄՆ դոլարով։ Արման Ղազարյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 23 հազար դոլար, 2 մլն դրամ եւ 3 հազար եվրո։
Ուշագրավն այն է, որ Արման Ղազարյանը ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի որդին է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Bravo-ի: