Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում

Հուլիս 16,2025 11:50

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արտերկրում ռոումինգ ծառայություններից օգտվող Ucom-ի բաժանորդների թիվն աճել է 31%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ինտերնետի օգտագործման ծավալների աճը նույն ժամանակահատվածի համար 45% է:

Նշենք, որ միայն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում բաժանորդները սպառել են մոտ 40 հազար ԳԲ ինտերնետ՝ գտնվելով Հայաստանից դուրս։

Բաժանորդների համար լավագույն թվային փորձառությունը Հայաստանից դուրս ապահովելու համար ընկերությունը շարունակաբար ընդլայնում է ռոումինգ ծառայությունների աշխարհագրական ծածկույթը։ Այս պահին Ucom-ի բաժանորդների համար ռոումինգ ծառայությունները հասանելի են 167 երկրի 316 օպերատորների ցանցում։ Իսկ ժամանակակից գերարագ 5G կապը հասանելի է 41 երկրի 52 օպերատորի ցանցում, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններում, Վրաստանում, Եգիպտոսում, Իտալիայում, Կիպրոսում և այլն։

«Մենք ջանք չենք խնայում մեր բաժանորդներին լավագույն թվային փորձառությունն ապահովելու համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Ռոումինգի այս ցուցանիշները վկայում են, որ մեր աշխատանքն արդյունքներ է տալիս։ Մենք շատ ուրախ ենք, որ ավելի ու ավելի շատ բաժանորդներ նախընտրում են մեր միջոցով  կապ պահպանել մտերիմների հետ արտերկրից և վստահում են մեր ծառայությունների որակին», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ ամառային արձակուրդների ընթացքում առավել պահանջված երկրների համար ընկերությունը մշակել է «uTravel 3ԳԲ» ռոումինգ փաթեթը՝ Վրաստանում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Մոնտենեգրոյում, Իտալիայում, Իսպանիայում և մի շարք այլ՝ հաճախ այցելվող երկրներում հանգստացող բաժանորդների համար: Ընդամենը 4990 դրամ վճարելով՝ բաժանորդները կստանան 3 ԳԲ ինտերնետ 7 օրվա համար։ Փաթեթը հասանելի է մինչև սեպտեմբերի 30-ը։ «uTravel 3ԳԲ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*32#։ Այն կարելի է ակտիվացնել նաև Ucom հավելվածի միջոցով:

Նշենք, որ ռոումինգ ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել մինչև Հայաստանից մեկնելը՝ Ucom հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121#:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031