Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով. Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատ. «Արմենպրես»

Հուլիս 16,2025 11:21

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ կողմերի միջև խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ է հայտնել Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարների վերաբերյալ։

Պատգամավորն, անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Բաքուն շուտափույթ կերպով կստորագրի Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթը, նկատել է, որ կարիք չկա մեծ պատրանքներ ունենալ այդ առումով, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ։

«Հավանաբար, ավելի լավ է չափազանց շատ պատրանքներ չփայփայել Ադրբեջանի մտադրությունների վերաբերյալ։ Իլհամ Ալիևը հետաքրքրված չէ խաղաղությամբ. ընդհակառակը, Հայաստանը նրան պետք է որպես թշնամի՝ իր իշխանությունն ամրապնդելու և սեփական ժողովրդի իրավունքների խախտումներն արդարացնելու համար»,-շեշտել է շվեյցարացի պատգամավորը։

Վերջինիս կարծիքով՝ Հայաստանը կարող է հույս ունենալ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա վերջին լարվածությունը, ինչպես նաև Իսրայել-Իրան պատերազմը կարող են ազդեցություն ունենալ Բաքվի վրա։

«Վերջին հաշվով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով»,-ընդգծել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031