Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն հակամարտության մեջ է ՌԴ-ի եւ Իրանի հետ, դաշնակից է Թուրքիային: Ստացվում է՝ այդ մասնավոր ընկերություն կոչվածը, որին տալիս են միջանցքը, նույնպես ներկայացնելու է Թուրքիայի շահերը:. Երվանդ Բոզոյան. «Հրապարակ»

Հուլիս 16,2025 11:31

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է:

– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը շատ մոտ է:

– Հաշվի առնելով այն, որ կա Զանգեզուրի միջանցքի հարց, եւ Հայաստանը չէր կարող բացահայտ այդ միջանցքն Ադրբեջանին կամ Թուրքիային հանձնել: 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով պետք է բացվեին նաեւ կոմունիկացիաները, սակայն Փաշինյանն արեց ամեն ինչ, որպեսզի այդ համաձայնագրի դրույթները վիժեցվեն: Նոյեմբերի 9-ի համաձայնագրով Լաչինի միջանցքի եւ Արցախի հարցն անորոշ էր: Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին Բրյուսելում ստորագրեց մի փաստաթղթի տակ, որը լեգիտիմացրեց ադրբեջանական կողմի զավթողական քաղաքականությունը: Այդ ամենի արդյունքում Ալիեւը, նոր համաձայնագիրը ձեռքին, հայտարարեց, որ ռուսական զորքը պետք է հեռանա Արցախից, քանի որ Փաշինյանն ամբողջ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանն այդ փուլում հայտարարում էր, որ Արցախը զոհաբերել է, որպեսզի Զանգեզուրի միջանցքը չհանձնի: Նա ստում էր, նոյեմբերի 9-ի պայմանագրով ամեն ինչ այլ էր: Նիկոլ Փաշինյանը ստախոս է, նա ժողովրդին խաբել է կանխամտածված: Այժմ էլ ասում են, որ միջանցքը ոչ թե Ադրբեջանին կամ Թուրքիային են տալիս, այլ` մասնավոր ամերիկյան ինչ-որ ընկերության: Մեր հանրության հատկապես քաղքենի զանգվածն ընդունում է այդ մոտեցումը, մինչդեռ հասկանալի է, որ մեր տարածքը սպասարկելու է օտարերկրյա շահեր: ԱՄՆ-ն խոր հակամարտության մեջ է ՌԴ-ի եւ Իրանի հետ, փոխարենը դաշնակից է Թուրքիայի հետ: Ստացվում է, որ այդ՝ մասնավոր ընկերություն կոչվածը նույնպես ներկայացնելու է Թուրքիայի շահերը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031