Լրահոս
Օրվա լրահոսը

Դա չի լինելու սոսկ ճանապարհ, հաշված տարիների ընթացքում առնվազն Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր, քան օրինակ՝ Բաթումիում. Գևորգ Դանիելյան

Հուլիս 16,2025 14:04

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը և մյուսները Արցախի զավթմանը անմիջականորեն ներգրավված են եղել «Մեղրու միջանցքը» կյանքի կոչելու հեռահար նպատակով: Սա ևս առանցքային փաստարկ է, թե որքան մեծ է եղել ազատագրված Արցախի գործոնը. Արցախը փակ դարպաս էր պանթյուրքիզմի առջև: Պատահական չէ, որ այդ դրույթը 2020թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ կայտառության հիմնական կետերից էր, ինչը միառժամանակ մոռացության մատնվեց, որպեսզի չընկալվեր, չդիտարկվեր որպես Բերձորի միջանցքի հակոտնյա: Ընդ որում, պանթյուրքիզմի գաղափարը երբեք չի արժանացել և հենց այս փուլում էլ չի արժանանում բոլոր գերտերությունների միանշանակ հավանությանը՝ դրանից բխող անդառնալի հետևանքներով հանդերձ:

Հ.Գ. Դա չի լինելու սոսկ ճանապարհ, հաշված տարիների ընթացքում առնվազն Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր, քան օրինակ՝ Բաթումիում, և սա, ցավոք, որևէ մեկը ի զորու չի լինելու կասեցնել: Եթե դա սոսկ ճանապարհի խնդիր լիներ, ապա հենց այս պահին կա երկու ցամաքային ճանապարհ՝ Վրաստանով և Իրանով, բայց եթե պարզ չէ պատճառը և հեռահար նպատակը, այս ամենն անիմաստ է…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031