Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ՀՀ-ում բազմաթիվ մարդկանց հետախուզում է հայտարարել, էդ մարդիկ ինչո՞ւ են ազատության մեջ»․ Փաշինյան

Հուլիս 16,2025 14:30

«Ադրբեջանը ՀՀ-ում բազմաթիվ մարդկանց հետախուզում է հայտարարել, եթե ձեր ասած տրամաբանությունը լիներ, էդ մարդիկ ինչո՞ւ են ազատության մեջ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվում, որ ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններն ու իր հայտարարությունները եւ քայլերը համընկնում են, օրինակ, Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ, Հայաստանում Սամվել Կարապետյանին կալանավորեցին։

Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց՝ ինչո՞ւ չի հրապարակում բանակցային փաստաթղթերը, տեղեկություն կա, որ 2020 թվականի պատերազմից առաջ համանախագահների կողմից երկու առաջարկություն է ներկայացվել իրեն։

«Նախ ես ԵԱՀԿ Մինսկի խմբից երկու առաջարկ չեմ ստացել, ես ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբից ոչ մի առաջարկ չեմ ստացել։ Ես ստացել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկների մնացորդները։ Ասում եք՝ ինչո՞ւ  չեք հրապարակում, ես ԱԺ-ում ասել եմ՝ էն թուղթը, որը դուք համարում եք, որ ես որպես առաջարկ ստացել եմ, այդ թուղթը սկսվում է հետեւյալ նախադասությամբ՝ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները․․․ Եվ այդ թուղթն ուղղված է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին, ես երբեք ՀՀ նախագահ չեմ եղել։ Եվ այն թուղթը, որը հասցեագրված է ՀՀ նախագահին, չէր կարող հասցեագրված լինել ինձ։ Էն թուղթը, որը հետո հայտնվել է մեր սեղանին, դա Սերժ Սարգսյանի նախագահ եղած ժամանակ բանակցությունների արդյունքն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031