Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի հավանական է, որ ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան կապասառեցնենք մեր անդամությունը»․ Փաշինյան

Հուլիս 16,2025 14:59

«Ավելի հավանական է, որ ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան կապասառեցնենք մեր անդամությունը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հարցի մյուս հատվածը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման դեպքում Տեղ գյուղի ճակատագրին, Սյունիքից եւ Ջերմուկից ադրբեջանական ԶՈՒ-երի դուրս բերմանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Երկու երկրները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ ԽՍՀՄ սահմաններով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անխախտելիությունը։ Նախատեսվում է, որ ստորագրված կանոնակարգի հիման վրա կշարունակվի սահմանազատման աշխատանքը եւ ավարտին կհասցնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031