Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանին ես ավելի շատ կարեկցում եմ, քան ատում»․ Փաշինյանը՝ նախկին նախագահների մասին

Հուլիս 16,2025 16:34

«Լեւոն Տեր-Պետրոսյանին ես ավելի շատ կարեկցում եմ, քան ատում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին՝ ասաց, թե նրանց հանդեպ անտարբեր է:

Լրագրողը հետաքրքրվել էր նաեւ՝ ե՞րբ է դադարելու Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը։

«Ես նույնիսկ չգիտեմ, թե ի՞նչ ասեմ։ Ես նրա մասին որեւէ տեղեկություն չունեմ», – ասաց Փաշինյանը։

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե մտադի՞ր է արդյոք ի վերջո հրապարակել արցախյան կարգավորման բանակցային փաթեթները, որ պարզ դառնա, թե ով հանձնեց Արցախը, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Հիմա թերեւս արվում է համապարփակ վերլուծություն, թե արդյոք պետական անվտանգության հետ առնչվող թեմաներ կան, թե՞ չկան։ Կան տեղեկություններ, որոնք ունեն բացահայտման որոշակի ժամկետայնություն, այսինքն՝ պետք է վերլուծել, թե այս պահին այս կամ այն փաստաթղթի բացահայտումը ինչքանով կարող է վնասել Հայաստանի պետական շահերին»:

Հավելյալ ճշտմանը՝ Արցախի կորստից հետո հայկական շահին էլ ի՞նչ կարող է սպառնալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես ի՞նչ եմ զիջել, ես ոչ մի բան չեմ զիջել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031