«Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու կանոնադրությամբ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ Առաքելական եկեղեցու ունեցվածքի միակ տերն է։ Սա տրամաբանական է, որովհետեւ ենթադրվում է, որ ոչ միայն կաթողիկոսը, այլ նաեւ կուսակրոն քահանան ամուսնանում են Եկեղեցու հետ։ Ասում են՝ ինչպե՞ս կարելի է անդրադառնալ եպիսկոպոսների անձնական կյանքին։ Եպիսկոպոսն անձնական կյանք չունի, նրա անձնական կյանքն իր եկեղեցական ծառայությունն է, որովհետեւ եպիսկոպոսը, մեր ուսմունքի համաձայն, ամուսնացած է Եկեղեցու հետ, առավել եւս՝ կաթողիկոսը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ կաթողիկոսը եկեղեցու ունեցվածքի տերն է, եւ ստացվում է, որ նրա զավակն այդ ամենի ժառանգորդն է։ «Այսինքն՝ եթե մենք էս պրոցեսները չկանխենք, կարող է պարզվի, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ամբողջ ունեցվածքն ինչ-որ մասնավոր անձի սեփականություն է։ Այն փաստը, որ կաթողիկոս համարվող անձն ունի զավակ, փաստորեն Եկեղեցու ամբողջ ունեցվածքն այդ զավակի ժառանգությունն է։ Այս է, որ այսօր պետք է կանխել այդ թվում»,- հավելեց Փաշինյանը։
Այսօրվա ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար սաղմոսներ էր արտասանում։ «Հիսուս Քրիստոսն իմ հարազատն է, ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն ինձ առաջնորդում է։ Իմ կյանքը փոխվել է այն ժամանակ, երբ ես բացել եմ Նոր Կտակարանի առաջին էջը։ Ես ունեմ իմ գրադարանում աստվածաշնչեր եւ նոր կտակարաններ։ Ինձ համար կարեւոր է եղել եւ շարունակում է կարեւոր լինել Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանության մեջ լինելը եւ մնալը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից