Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե եկեղեցին ամուր կանգնի, ՔՊ-ական պարագլուխները փոշի կդառնան եկեղեցու առաջ. Խաչիկ Մանուկյան

Հուլիս 16,2025 17:40

«Չարքապատկանների նզովքն իմաստ չի ունենում, բայց աստվածայիններինը ունենում է: Դրա տերերն ասել են՝ գլուխդ սեռասավաններից չհանես, անընդհատ մտի՝ փորփրի, տես՝ էլ ինչ կա-ինչ չկա: Օրինակ, ինձ հետաքրքիր է, դա մենակ հոգեւորականների սեռասավանների մե՞ջ է գլուխը խոթելու, թե? յուրայինների մեջ էլ կմտցնի»,- «Հայելի» ակումբում ասաց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հոգեւորականների մասին գրառումներին: Միեւնույն ժամանակ ցավ հայտնեց, որ ժողովուրդը հիմա նման թեմաներին է շատ ուշադրություն դարձնում:

«Մի ժողովուրդ, որ հեշտությամբ համաձայնում է տարածքները օտարելուն, հեշտությամբ մարսում է ձեր կողմից հազարավորների կյանքը խժռելը (վամպիրի պես խմեցիք հազարավորների արյունը), ուրեմն նրան հետաքրքիր են սեռասավանները»,-հավելեց բանաստեղծը:

«Բայց ես հասկանում եմ, որ եթե եկեղեցին ամուր կանգնի, աներեր մնա, իսկ դա կարծում եմ՝ այդպես էլ կլինի, ՔՊ-ական պարագլուխները փոշի կդառնան եկեղեցու առաջ: Նրանք չեն հասկանում՝ ինչի դեմ են դուրս եկել, ինչքան էլ Էրդողան, Ալիեւ թիկունք ունենան, ոչինչ չեն հաջողելու: Նույնն էլ մահմեդականների հոգեւոր առաջնորդի մասին է, որ ցուցումներ էր տալիս, սա էլ խելոք կատարում էր:

Եթե բոբկացած մտնում ես մուսուլմանական սրբավայրեր, պարզ է, որ մեր սրբավայրերը պետք է փորձես պղծել: Էդ ո՞նց է պատահում, որ Հռոմի պապի թաթիկներն ու քղանցքները պաչում եք, այն դեպքում, երբ հազար ու մի պատմություն կա նրանց հետ կապված, բայց գալիս եք մեր Վեհափառին, հոգեւորականներին, որ հայրենանվեր գործունեություն են ծավալում, փորձում եք հարվածել…

Վեհափառը տեր եղավ այն ամենին, ինչ կատարվել է իր ժողովրդի հետ, գնաց եւ Ժնեւում հայտարարեց, որ ցեղասպանություն է եղել, էթնիկ զտում են կատարել Արցախում, կարողացավ վեր հանել այդ հարցերը, դրա համար այստեղից արդարանում են իրենց տերերի առաջ, դրա համար էլ հարձակվում են Հայ Առաքելական սուրբ եկեղեցու վրա»,-ընդգծեց Խաչիկ Մանուկյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031