Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի իշխանությունը ցանկանում է վերացնել այն մի օղակն էլ, որն ինչ-որ ձևով հիշեցնում է Արցախը, որտեղ բարձրացված է Արցախի պետական դրոշը. «Փաստ»

Հուլիս 17,2025 09:30

ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Սա ի՞նչ է նշանակում: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է վերացնել այն մի օղակն էլ, որն ինչ-որ ձևով հիշեցնում է Արցախը, որտեղ բարձրացված է Արցախի պետական դրոշը, որը կարող է լինել արցախցիների համախմբման յուրատեսակ օղակ: Այս իշխանության մոտեցումն ու հավատամքն է դա. Արցախի հետ կապված ամեն ինչ պետք է ջնջվի, մոռացության մատնվի, վերացվի, ոչ մեկը Արցախ բառը նույնիսկ չպիտի ասի, իսկ ասողների գլխին կիջնի փաշինյանական ռեժիմի «յուղած չաքուջը»:

Հընթացս տուրք տանք գայթակղությանն ու մի թեթև «անդրադառնանք» երեկվա ասուլիսին զուտ այն կտրվածքով, որ Փաշինյանը էլի խոստովանեց, որ, այո, հենց ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս (պարզվում է՝ հանրության մեջ կան մարդիկ, որ դեռ կասկածում են, որ հենց ինքն է հանձնել): Հա, դեռ մի հատ էլ ափսոսանք հայտնեց, որ ավելի վաղ չի արել: Արցախի ներկայացուցչության շենքը խլելու մասին էլ մի երկու բան ասաց: Մասնավորապես, թե՝ դա գույք է, որը պետք է պատկանի Հայաստանին. «Ես չեմ էլ ուզում սեթևեթել, ուղիղ ասել եմ՝ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանում 2-րդ պետություն լինի, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի»:

Գիտեք, կան հայտարարություններ, որ այն աստիճանի «ինքնախոստովանական ցուցմունք են» ու այն կարգի բնութագրական են, որ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք էլ չի զգացվում: Փաշինյանի ու ՔՊ-ի համար Արցախի մշտական ներկայացուցչությունը գույք է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031