6-7 տարվա ընթացքում մեզ շատ բաների հետ հաշտեցրին, որոնց հետ անհաշտ էինք առաջ:
Մարդն իրեն դրել է օրենքից դուրս, իրեն հռչակել է բարքերի ոստիկան, հավերժ հեղափոխականի պատմուճանն է հագել, տրորել է իրավապահ համակարգը, իսկ դատարանները դարձրել է խամաճիկ եւ միաժամանակ վստահ է, որ ինքը համարյա Աստծուն կամ Աստծու որդուն հավասար մեկն է` կարող է նզովել ու ճակատագրեր որոշել, Եկեղեցին «բարեփոխել» եւ «ազատել» պղծությունից:
Եվ որպեսզի ավելի համոզիչ թվա, սաղմոս է կարդում, հավատացնում է, որ ինքը 30 տարի ամեն օր աղոթում է եւ Պահք է պահում: Լավ կլիներ, որ արար աշխարհին կրթել ու բարեփոխել փորձող այս անձն ընդամենը Սահմանադրություն կարդար եւ ճանաչեր իր լիազորությունների շրջանակը:
Ընդամենը Աստծո 10 պատվիրաններն ընթերցեր եւ դրանցով առաջնորդվեր:
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: