Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեպտեմբերի 1-ից նորակառույց դպրոցներում մեր աշակերտներին այս ուղերձով կդիմենք»․ Փաշինյանը պաստառ էր բերել կառավարության նիստին

Հուլիս 17,2025 13:29

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին պաստառ էր բերել՝ «Սովորիր, որ լավ ապրես» բովանդակությամբ։

«Մենք եկել ենք այն եզրակացության, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից առնվազն բոլոր նորակառույց դպրոցներում մենք մեր աշակերտներին այս ուղերձով կդիմենք բոլոր դպրոցների պատերին։ Այս ուղերձն արտահայտում է մեր ասելիքը, 5 տարի է՝ մենք կրթության ոլորտի փաստաթղթեր ենք ընդունում, որոշումներ ենք կայացնում, չեղարկում, լավարկում։ Եվ սա է այն ուղերձը, որը մենք ուզում ենք հղել մեր աշակերտներին, եւ կարծում ենք՝ ուղերձը ճիշտ է, դիպուկ է ու հստակ է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ուղերձի ճշմարտացիության մեջ կասկածելու որեւէ առիթ որեւէ մեկը երբեւէ չի կարող ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարությունն այսօրվա նիստում կրթության ոլորտի վերաբերյալ որոշումներ ընդունվեցին։ Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարվեց վերաբաշխում 3 մլրդ 408 մլն դրամի չափով՝ 300 դպրոցի եւ 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման եւ գույքով ապահովման ծրագրի շրջանակներում։

Այս ծրագրին նախատեսվում է հատկացնել 3.37 մլրդ դրամ, որը բաշխվել է հետեւյալ ուղղություններով․ դպրոցների կառուցում՝ 1.3 մլրդ դրամ, կրթահամալիրների կառուցում՝ 0.7 մլրդ դրամ, մանկապարտեզների գույքով ապահովում՝ 0.12 մլրդ դրամ, դպրոցների լաբորատորիաներով ապահովում՝ 0.7 մլրդ դրամ, ՀԲ աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրի դեֆիցիտի ֆինանսավորում՝ 0.55 մլրդ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկ այլ որոշմամբ արհեստագործական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հատկացվելու են 58 ուսումնական հաստատության՝ 41 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 74 ուսումնական հաստատության՝ 116 մասնագիտությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031