Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր հարթակներից են նրանց ահաբեկիչ կոչել, բայց վարչապետի աթոռում հայտնվածն ասում է, թե դա ընդամենը քաղաքական քննարկում է, թե չեն խախտել անմեղության կանխավարկածը. «Սրբազան պայքար»

Հուլիս 17,2025 16:01

Սրբազան պայքար. Ստի իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ օր ու գիշեր հանրությանը համոզում են, իբր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Սրբազան պայքարի մասնակիցները պատրաստվում էին ահաբեկչություն գործել, հետո վարչապետի աթոռում հայտնված նրանց պարագլուխը հայտարարում է, իբր որևէ մեկը չի խախտել մեր պայքարի կալանավորված ընկերների անմեղության կանխավարկածը։

ԱԺ ամբիոնից են Բագրատ Սրբազանին ու նրա կողմնակիցներին ահաբեկիչ կոչել, տարբեր եթերներից ու հարթակներից են նրանց ահաբեկիչ կոչել, բայց ստի ու կեղծիքի իշխանության պարագլուխն ասում է, թե դա ընդամենը քաղաքական քննարկում է։

Թե բա՝ չկա մի երկիր, որտեղ նման «բացահայտումների» դեպքում քաղաքական քննարկումներ չլինեն։ Հետն էլ շարունակում է իր մտավարժանքներն ու լրագրողներին ասում՝ դե, եթե չեք ուզում անմեղության կանխավարկած խախտել, դուք էլ մի լուսաբանեք իրավասու մարմինների հայտնած տեղեկությունները։ «Ո՞վ  ա ասել, որ չորրորդ իշխանությունը կարո՞ղ է դրան արձագանքել, իսկ առաջին (օրենսդիր) և երկրորդ (գործադիր) իշխանությունը՝ չի կարող», – փորձում է հանրությանը մոլորեցնել ազգադավը։

Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ միակ «քաղաքական» պրոցեսը, որն այս պահին տեղի է ունենում Սրբազան պայքարի շուրջ, դա Բագրատ Սրբազանի և նրա կողմնակիցների դեմ իրականացվող քաղաքական հետապնդումն է։ Քաղաքական բռնաճնշումներ, որոնց հետևանքով ունենք քաղաքական բանտարկյալներ։ Սա է նեռի իշխանության քաղաքական բաղադրիչը։ Ուրիշ ոչինչ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031