Լրահոս
Օրվա լրահոսը

Իրեն Հայ Եկեղեցու հետևորդ համարող վարչապետը ե՞րբ է վերջին անգամ մասնակցել Սուրբ Ծննդյան կամ զատկական պատարագներին. Տեր Քերովբե քահանա Բարսեղյան

Հուլիս 17,2025 17:31

ՀՀ վարչապետի երեկվա ասուլիսը ոչ այլ ինչ էր, քան կեղծիքով, զավեշտով, մանիպուլյացիայով ու գռեհկաբանությամբ լեցուն խոսույթ: Թերևս մեզ ծանոթ է վարչապետի այս նկարագիրը, որը նաև փորձում է աստվածաբանի ու քրիստոնյայի բարի կերպար ստեղծել՝ ասելով, թե Հայ Եկեղեցու հետևորդ է և Հիսուս Քրիստոսն իր իդեալն է:

Պարզաբանում ենք, թե ինչ է նշանակում լինել Հայ Եկեղեցու հետևորդ.

Ա․ անձը պետք է մկրտված լինի Հայ Եկեղեցում,
Բ․ անվերապահորեն ընդունի Հայ Եկեղեցու դավանությունը,
Գ․ ընդունի Հայ Եկեղեցու նվիրապետությունը (հոգևոր իշխանությունը),
Դ․ Սուրբ Պատարագի միջոցով մշտապես հաղորդության մեջ լինի Մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

Իրեն Հայ Եկեղեցու հետևորդ համարող վարչապետը ե՞րբ է վերջին անգամ մասնակցել Սուրբ Ծննդյան կամ զատկական պատարագներին, տարվա մեջ քանի՞ անգամ է հաղորդակից եղել Տիրոջ կենդանարար մարմնին և արյանը։

Չէ՞ որ ավետարանն է պատվիրում․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու Մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհ․ 6․ 54): Հայ հասարակությունը տեղյակ չէ, հետևաբար նա ոչ միայն անհաղորդ է Հիսուս Քրիստոսին, այլև դուրս է Հայ Եկեղեցուց:

Նման մարդկանց համար է Հակոբոս առաքյալն ասում. «Դու հավատում ես, որ մեկ է Աստված․ լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում»։ Զարհուրելի ու եղկելի, ամեն ստորության ու նենգության ընդունակ, ոչ մի սրբություն չունեցող վարչապետն ամեն օր իր գրառումներով ու անօրինական գործողություններով դիվային քայլեր է անում և դրանք փաթեթավորում ազգային շահավետ գաղափարախոսությամբ: Զորօրինակ երեկվա ասուլիսը, բայց հայ ժողովուրդն արթուն է ու դեռ կասի իր խոսքը:

Տեր Քերովբե քահանա Բարսեղյան

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031