Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք` ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված է ոստիկանների հիշատակին

Հուլիս 17,2025 18:18

Ինը տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, մի խումբ զինված անձինք ներխուժեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք:

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին ու պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ:

Այսօր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում ծաղիկներ են խոնարհել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։

ՀՀ ոստիկանություն

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այդ եղեռնական իրադարձութիւններէն սկսեալ ու ետք, տարիներ շարունակ, ես շատ եմ քննադատել թէ՛ արարքին հեղինակները եւ թէ՛ նրանց բոլոր համակիրները: Զզուանքս եմ յայտնել իրենց հանդէպ:

    Վերջին տարիներին սակայն, հետզհետէ հասկացայ թէ ինչո՞ւ, որոշ հայերի համար՝ այդքան ալ յուզիչ չէր, այդ ոստիկանների սպանութիւնը:

    Անշուշտ կը շարունակեմ խստիւ քննադատել այդ անընդունելի՛ արարքը: Սակայն պարզապէս կրնամ հիմա հասկանալ թէ ինչո՞ւ ուրիշներ զայն չքննադատեցին:

    ( Իսկ իբրեւ թէ «Սասնա Ծռեր»ի վիճակը, 2018ի պետական յեղաղրջումէն ետք, այն աստիճան խղճալի է, որ երեւի դա է իրենց ծայրագոյն պատիժը, այդ սպաննութիւններուն համար: )

    Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031