Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները շատ են խոսում ժողովրդավարությունից, սակայն ինչից խոսում են՝ դրանից էլ շեղվում են. Էդմոն Մարուքյան

Հուլիս 17,2025 23:41

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի սոցցանցային գրառումը.

Ես հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ զրույց ունեցել են ՀՀ վարչապետի հետ։ Շատ կարևոր է, որ ԵՄ-ի առջև ստանձնած մեր պարտավորությունների շրջանակներում այդ հարցերը բարձրացվեն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կարող շեղվել ժողովրդավարական ուղուց։ Դրա մասին խոսում են նաև իշխանությունները, բայց գործնականում արդեն իսկ
շեղվել է։

Մենք այս հարցերը բարձրաձայնում ենք, որպեսզի որևէ մեկը այստեղից չկարողանա թոզ փչել մեր գործընկերների աչքերին, թե իբր Հայաստանը սուպերժողովրդավարական երկիր է, սակայն ներսում ոտնահարվեն մարդու իրավունքները և խախտվեն իրավական պետության հիմնարար սկզբունքները։

ՀՀ կառավարությունը իր միջազգային գործընկերներին ներկայացնում է իրավիճակը այնպես, իբր իրենք հավատարիմ են ժողովրդավարության սկզբունքներին և իրականացնում են բարեփոխումներ։ Տվյալ պարագայում քաղաքացիական ինստիտուտները և ընդդիմության ներկայացուցիչները պետք է օբյեկտիվ ներկայացնեն երկրում տեղի ունեցող գործընթացները։
Ես իմ նամակով, ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, հենց դա եմ արել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031