Լրահոս
AKNEYE-ը՝ Harmony VII-ին
Օրվա լրահոսը

Սրանից հետո Քոչարյանի մասին խոսելիս Պողոս Պողոսյանի սպանության դեպքը չհիշատակեք: Սուս մնացեք, ծպտուն մի հանեք. «ՉԻ»

Հուլիս 18,2025 09:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ իր ավտոշարասյունը մահացու ելքով վրաերթի էր ենթարկել հղի կնոջը, և մինչ օրս պատասխան տվող չի եղել, ասել է«Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է, ՀՀ վարչապետի անվտանգությունն ու տրանսպորտացիան ապահովող ինստիտուտն է։ Ես հետևը նստած էի։ Եթե ես մեքենաներից մեկի ղեկին լինեի, այլ բան, իսկ այս դեպքում ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ»:

«ՉԻ». Բա էդ ինչի՞ եք Քոչարյանին միշտ հիշեցնում «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունը: 

Ահավասիկ, նույն Նիկոլ Փաշինյանն էր տարիներ առաջ գրել իր ֆեյսբուքյան էջում. «Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչներ մտածում էին, թե իրենք չեն դառնա քոչարյանական բեսպրեդելի զոհը, քանի որ չէին հանդիպում նրան ու չէին ասում «Բարև, Ռոբ»։

Ալեն Սիմոնյանն էր մի երկու օր առաջ գրել. «Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ…»: Ու այսպես շարունակ: 

Սրանից հետո Քոչարյանի մասին խոսելիս Պողոս Պողոսյանի սպանության դեպքը չհիշատակեք: Սուս մնացեք, ծպտուն մի հանեք: Թիկնապահներն են սպանել: Իսկ թիկնազորը ՀՀ նախագահի անվտանգությունն ապահովող ինստիտուտ է: Քոչարյանն ի՞նչ կապ ունի դրա հետ: Ինքն այդ ժամանակ սրճարանից դուրս է եղել: Այ, եթե Պողոս Պողոսյանին մի քացի էլ ինքը տված լիներ, այլ բան: 

Ու ոնց Պողոս Պողոսյանի սպանության համար ոչ ոք չպատժվեց, այնպես էլ հղի կնոջը վրաերթի ենթարկածներից ոչ ոք չպատժվեց: Համենայնդեպս, այս պահի դրությամբ: Էս հոգեզավակի «մոմենտն» ենք արձանագրում:

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031