Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ՀՀ Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը

Հուլիս 18,2025 22:27

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի տելեգրամյան գրառումը.

Հարգելի՛ հայրենակիցներ,

2025 թ. հուլիսի 12-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքից առաջ, ինչպես նաև դրան հաջորդած օրերին, ՀՀ իրավապահ մարմինների կողմից մի շարք անձանց, այդ թվում՝ խորհրդի անդամների նկատմամբ, գործադրվել են բռնաճնշումներ և հնչեցվել են սպառնալիքներ։

Նման ճնշումների վերջին օրինակն այն էր, որ այսօր ՀՀ Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Նպատակ է դրվել վերաբացել մի քրեական գործ, որը նախկինում արդեն փակվել էր։ Մեր համոզմամբ՝ այս գործընթացը ակնհայտորեն կրում է անձնական ու քաղաքական հետապնդման բնույթ և ուղղակիորեն պայմանավորված է հուլիսի 12-ի հանրահավաքին պետնախարարի ակտիվ ներգրավվածությամբ։

Ավելին, ինչպես տեղյակ եք, հանրահավաքից օրեր անց ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ ԼՂՀ կառավարության սեփականության իրավունքը։ Դրանից անմիջապես հետո առաջին պետական պաշտոնյան, ով հայտնվեց ճնշումների և քրեական հետապնդման թիրախում, դարձավ հենց Արցախի պետական նախարարը։

Պարոն Իսկանդարյանը պատահական կերպով չէ դարձել առաջին թիրախը։ Նա այն եզակի պաշտոնյաներից է, ով ոչ միայն ներկա էր հանրահավաքին, այլև իր աջակցությունն ու ակտիվ մասնակցությունն է շարունակաբար ցուցաբերել նաև դրան նախորդած ու հաջորդած բոլոր գործընթացներին։ Այս ամբողջ ընթացքում նա իրականացրել է ակտիվ հանրային գործունեություն։

Ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է և ունի բոլոր հատկանիշները՝ որակվելու որպես քաղաքական հետապնդում։ Սա հարված է ոչ միայն մեկ պաշտոնյայի, այլև Արցախի պետական ինստիտուտների ու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հեղինակությանն ու կենսունակությանը։

Խորհուրդը խստորեն դատապարտում է Հայաստանի կառավարության և իրավապահ համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար պայքարող անձանց ու ինստիտուտների դեմ։

Խորհուրդը մնում է հավատարիմ իր սկզբունքներին ու դիրքորոշումներին և հանդես է գալիս Արցախի ինստիտուտների պահպանման ու մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության դիրքերից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031