Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ կցանկանայի տեսնել ԱՄՆ իրական աջակցությունը Հայաստանին, նրա դիրքորոշումն ու ազդեցիկ ճնշումները Ադրբեջանի վրա․ Արամ Սարգսյան

Հուլիս 19,2025 18:07

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հայաստան, Ադրբեջան… մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է» — այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Խաղաղությունն առաջին հերթին պետք է Հայաստանին, և թող Աստված տա, որ ԱՄՆ նախագահի կանխատեսած այդ «հրաշքը» իրականություն դառնա։ Վստահ եմ՝ Հայաստանի իշխանությունները այսօր ևս պատրաստ են ստորագրել խաղաղության համաձայնագիրը և բացել բոլոր կապուղիները։

Խնդիրը հենց Ադրբեջանն է, որը, ոչ միայն դեմ է, այլև ժամանակ է ձգում՝ ավելին կորզելու ձգտումով։
Շատ կցանկանայի տեսնել ԱՄՆ իրական աջակցությունը Հայաստանին, նրա դիրքորոշումն ու ազդեցիկ ճնշումները Ադրբեջանի վրա։

Հ.Գ. Այստեղ ինձ համար խնդիրը վրեժխնդրություն չէ. ինձ արդյունքն է հետաքրքրում։ Իսկ այդ արդյունքն այն է, որ Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ հենակետը տարածաշրջանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031