Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Մաս 9
ԻՆՉ ՀԱՋՈՂՎԵՑ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Կորցնել կամ չօգտագործել բոլոր ուժեղ բանակցային դիրքերը, որ դեռևս ունեինք 44-օրյա պատերազմից հետո։ Այդ դիրքերից ճիշտ ու սրտացավ բանակցելու դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվի բանտում, պահպանել Հայաստանի տարածաշրջանային զգալի քաշը, պայմաններ թելադրել խաղաղության պայմանագիր ստորագրելիս։
Կարդացեք նաև
Բոլոր բանակցային դիրքերը զրոյացնելուց, Արցախը տանուլ տալուց հետո մտնել բանակցությունների մեջ Ադրբեջանի հետ, որի արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ։
Պայմանավորվել դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին ու հող տալ՝ դիմացը ոչ մի բան չվերցնելով։
Հրաժարվել միջազգային միջնորդներից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ու ՌԴ-ից ու ասել, թե Բաքվի հետ ինքնուրույն կբանակցենք, որ իբր ուրիշի շահեր չսպասարկենք, իսկ հետո Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիային դարձնել բանակցային փաստացի միակ միջնորդ։
Դավաճանել ազգային արժեքները ու զիջել հակառակորդին ամեն ինչ, սպասելով, որ դիմացը կստանան խաղաղության անորոշ խոստում, ոչ մի բան չնշանակող մի թուղթ։ Այն էլ՝ զուտ ընտրություններին ժողովրդին խաբելու համար, իբր թե տեսեք՝ խաղաղություն եմ բերել։
Հայաստանում բոլորն էլ խաղաղություն ուզում են, բայց իրական, արժանապատիվ ու կայուն, այլ ոչ թե զուտ ձևական մի թուղթ և անդադար սպառնալիքներ ու նվաստացում:
Առաջարկել ինչ-որ «խաչմերուկ», որն իբր տնտեսական օգուտ է բերելու Հայաստանին, բայց վերածել այն Անկարայի երազած «Զանգեզուրի միջանցքի», իսկ Հայաստանը՝ դնել վիլայեթացման ճանապարհին։
Երկար-բարակ խոսել Եվրոպայի հետ եղբայրանալու մասին, բերել եվրոպական դիտորդներ՝ Սյունիքի անվտանգությունը իբր ապահովելու համար, ամիսը մեկ գրկախառնվել Մակրոնի հետ, բայց, փաստացի «գցելով» այդ բոլորին ու խախտելով խոստումները՝ «միջանցքը» հիմա էլ փորձել տալ ամերիկացիներին։ Ես հաջողությամբ բիզնես եմ վարել աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ու վստահեցնում եմ՝ այսպիսի վարվելակերպով ու խաբեբայի համբավով փոքրիկ խմբակի ղեկավարը շուտով ոչ միայն ամբողջությամբ հեղինակազրկելու է իրեն, այլ նաև մեր Հայրենիքը աշխարհի աչքերում։
Հայաստանը հանելու ենք աշխարհաքաղաքական զոհի կարգավիճակից: Վերականգնելու ենք շահերի և հետաքրքրությունների բալանսը տարածաշրջանում: Ու այդ ժամանակ տարանցիկ ճանապարհները Հայաստանի սուվերեն տարածք են մնալու, տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներով լցնելու են Հայաստանի, այլ ոչ թե այլ, թեկուզ և բարեկամ երկրի բյուջեն:
Անելու ենք՝ մեր ձևով։
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ