«Հայաքվե». Պարագլուխը, որը 2019-ին գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», 2023-ին արդեն հրապարակային կերպով խոստովանեց, որ դեռևս չակերտյալ «հեղափոխությունից» առաջ ինքը համոզված էր՝ Արցախը բեռ է Հայաստանի համար, և այդ բեռից պետք է ազատվել։
Այսպիսով, պարագլուխը փաստեց, որ պատերազմը, ավելի քան 5000 երիտասարդների զոհաբերությունը և ազգային աղետով ավարտված պարտությունը պարզապես պատահականություններ չէին, այլ նրա իսկ մշակած ծրագրի բաղադրիչներ։
Ինչպես պարզվել է՝ ծրագրի նպատակը մի նոր՝ այսպես կոչված «Իրական Հայաստան» կերտելն էր, որում Արցախը տեղ չուներ։
Իսկ Արցախը հենց այնպես հանձնելը, պարզ է, որ հնարավոր չէր, պետք էր հրահրել պատերազմ, որը մեծ արյան միջոցով կկարողանար վախեցնել ժողովրդին և կոտրել նրա կամքը: