Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդակի գաղափարն առաջացել է այդ խորհրդանշական պահից, երբ «Լա Բոհեմ» երգի կատարման ժամանակ Ազնավուրը բեմում հանում էր իր սպիտակ թաշկինակը ու պարում բոհեմական մեղեդու ներքո»

Հուլիս 21,2025 11:12

«Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ եւ գլխավորությամբ ձեւավորված մրցութային հանձնաժողովի քվեարկության արդյունքում, որին մասնակցում էր նաեւ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հաղթող ճանաչվեց քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած նախագիծը: Արձանի ստեղծման ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվել է Երեւան քաղաքի բյուջեի հաշվին, հատկացրել ենք շուրջ 85 մլն դրամ»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը:

 

«Քանդակը կրում է «Լա Բոհեմ» անվանումը, այն ոչ միայն հիմնված է համանուն հանրահայտ երգի վրա, այլեւ խորապես կապված է Ազնավուրի բեմական կերպարի հետ: Քանդակի գաղափարն առաջացել է այդ խորհրդանշական պահից, երբ «Լա Բոհեմ» երգի կատարման ժամանակ Ազնավուրը բեմում հանում էր իր սպիտակ թաշկինակը ու պարում բոհեմական մեղեդու ներքո, իսկ հանդիսատեսը ձեռքերը մեկնած՝ սպասում էր, թե երբ երգիչը կնետի թաշկինակը»,-հավելեց Լեւոն Հովհաննիսյանը:

 

Գործակարգավարական նիստն ամբողջությամբ.

 

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031