2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Հայաստանը կդառնա Կենսաբազմազանության գլոբալ կենտրոն.
Հարգելի գործընկերներ, ուրախությամբ հայտնում եմ, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը մեր երկիրը կընդունի բնապահպանական ամենամեծ և նշանակալի համաժողովներից մեկը՝ COP17-ը համախմբելով աշխարհի հարյուրավոր պետությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։
Երևանը կդառնա գլոբալ հարթակ, որտեղ կքննարկվեն կենսաբազմազանության պահպանման ուղիները, կձևավորվեն նոր պարտավորություններ և կստեղծվեն ռազմավարական գործընկերություններ՝ ի նպաստ մեր մոլորակի առողջ ապագայի։
Սա բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար՝ դառնալու բնության պահպանման ոլորտում միջազգային որոշումների ձևավորման ակտիվ մասնակից և առաջատար:
Շրջակա միջավայրի նախարարություն