🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 14-20-ը
🟦Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.64 մ (20.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25 սմ-ով։
🟦 Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.015 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հուլիսի 20-ը ներառյալ՝ 96.647 մլն.մ³:
🟦 Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 15.294 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հուլիսի 20-ը ներառյալ՝ 81.245 մլն.մ³:
Կարդացեք նաև
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ