Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի և Հայաստանի ներքին գործերի նախարարները ռեադմիսիոն համաձայնագիր են ստորագրել

Հուլիս 21,2025 17:41

Հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։

Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն ծաղկեպսակ են դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Այնուհետև տեղի է ունեցել երկկողմ հանդիպում։

Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն, ողջունելով Հայաստանի պատվիրակությանը, կարևորել է ջերմ ու բարեկամական հարաբերություններն ինչպես երկու երկրների, այնպես էլ ՆԳ նախարարությունների միջև։

Նախարար Գելաձեն ընդգծել է, որ հաճախակի հանդիպումները նպաստում են բարեկամության ու գործընկերային հարաբերությունների զարգացմանը։

Վրաստանի Ներքին գործերի նախարարի խոսքով՝ իրավապահ երկու համակարգերի միջև ձևավորված օպերատիվ կապն անդրազգային
հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարի կարևորագույն գործիք է։

Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու պետությունները ոչ միայն կիսում են պետական սահմանն, այլև ունեն դարավոր բարեկամություն, մշակութային ու ռազմավարական ամուր կապեր՝ հիմնված երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքի վրա։

Նախարար Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Գելա Գելաձեի պաշտոնավարման օրոք երկու կառույցների միջև հարաբերություններն առավել կսերտանան։

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել երկու գերատեսչությունների գործունեության ոլորտի մի շարք ուղղություններ, որոնք գտնվում են համագործակցության բարձր մակարդակի վրա։

Հաջորդիվ Վրաստանի և Հայաստանի ներքին գործերի նախարարները ստորագրել են ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագիր, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել միգրացիոն հոսքերը։

Այնուհետև նախարարներ Արփինե Սարգսյանն ու Գելա Գելաձեն առանձնազրույց են ունեցել։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031