Լրահոս
Էրդողանը քայլ կանի՞
Օրվա լրահոսը

Գրառումս ընդդիմության ֆեյքերի մոտ հոգեխանգարմունք է առաջացրել, այո՛, ես հիմա էլ եմ պնդում. Ռուզաննա Եփրեմյան

Հուլիս 21,2025 19:22

-Այսօր առավոտյան հայտնաբերեցի, որ իմ facebook-յան հրապարակումներից մեկը ընդդիմության ֆեյքերի մոտ հոգեխանգարմունք է առաջացրել ու իմ էջում տարբեր գրառումների տակ հայհոյախառն արտահայտությունների հանդիպեցի ոչ միայն իմ, այլեւ վարչապետի հասցեին: Բայց դա ինձ բացարձակ չի խանգարում ասել ճշմարտությունը,- իր գրառման քննադատությունն այսպես է մեկնաբանում Հակոբ Կոջոյան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը:

Հիշեցնենք, որ տիկին Երեմյանն իր պատրաստակամությունն էր արտահայտել՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ վեհարանը վեհափառ հայրապետից ազատելու կոչին:

-Ես իմ էջում գրել էի՝ պատրաստ ենք: Այո՛, ես հիմա էլ եմ պնդում, որ ես պատրաստ եմ, ինչո՞ւ: Ընդդիմադիր ֆեյքերը նշել էին, որ ես ուսուցիչ եմ ու մանկավարժը նման բան է գրում: Նախ ես որեւէ անհարգալից բան չեմ գրել, վերահաստատել եմ իմ սկզբունքային մոտեցումներն այս հարցում ու իմ աջակցությունը ՀՀ վարչապետին: Եվ ինչո՞ւ եմ աջակցում, ինչո՞ւմն է կայանում իմ սկզբունքային լինելը: Գտնում եմ, որ որպես մանկավարժ պարտավոր եմ ունենալ դիրքորոշում ու որպես մտավորական, մանկավարժ՝ պարտավոր եմ պայքարել մի բանի դեմ, որը կարող է արատավոր հետեւանքներ ունենալ նոր սերնդի դաստիարակության գործում: Ո՞վ պետք է լինի հոգեւորական ու ինչպիսի՞ն պետք է լինի հայ հոգևորականը: Էլ չեմ խոսում կաթողիկոսական գահը զբաղեցնող անձի բարոյական, հոգեբանական, առաքինի կերպարի մասին,- շարունակեց Երեմյանը:

Նա հիշեց, որ 2008 թվականի «մարտի 1-ի» դեպքերից հետո առավոտյան աշխատանքից դուրս է եկել ու գնացել առավոտյան ժամերգության. «ժամերգությունը վարում էր Կճոյանը: Երբ ներս մտա, բեմից հնչում էր անեծք ընդդիմադիրների վերաբերյալ, մասնավորապես արդեն փախուստում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ես հասկացա, որ եկեղեցին այլեւս վերածվել է քաղաքական եւ սուտ, կեղծ բարոյական մի կառույցի, որտեղ մարդիկ անիծում են: Դրանից հետո կորցրել եմ հավատս: Երկար ժամանակ եկեղեցի չէի գնում, Աստծուն փնտրում էի իմ տանը, իմ ներսում ու անընդհատ ինքս ինձ հետ կռիվ էի տալիս: Անցան տարիներ, ես այդ ցավը երբեք չեմ մոռացել: Հիմա ի՞նչ է տեղի ունենում: Հայ հասարակությունը ալեկոծված է, որովհետեւ հասկանում է, որ բարոյական արժեքներ չունեցող անձը իրավունք չունի իր հոգեւոր հովիվը լինել…

Այո՛, ես մանկավարժ եմ ու ուզում եմ, որ իմ սաները տեսնեն առաքինի վեհափառ: Ուզում եմ, որ իմ սաները տեսնեն, որ Հայ Առաքելական եկեղեցին ղեկավարում է բարոյական բարձր արժեքներ ունեցող անձը, ուզում եմ, որ իմ սաները տեսնեն, որ Հայ Առաքելական եկեղեցում զինված ապստամբության կոչ անող հոգեւորականներ չկան:

Ուզում եմ, որ իմ սաները տեսնեն, որ Հայ Առաքելական եկեղեցին բռնության չի գնում ու եկեղեցու հոգեւորականը չի ասում երկու հոգու կգյուլենք, գումար կվճարենք, այդ մարդիկ հանգիստ կապրեն: Ես ուզում եմ, որ իմ սաները տեսնեն, որ Հայ Առաքելական եկեղեցում չկան հոգեւորականներ, որոնք հայ ժողովրդի մասին խոսելիս ասում են խորը անասուն ու էշեր: Ես դա եմ ուզում ու իմ պարտքն եմ համարում որպես ուսուցիչ գնալ վարչապետի հետ մինչեւ վերջ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031